Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայտնի ասացվածքը նորովի` գնա մեռի, արի չ՛սիրեմ

Հայտնի ասացվածքը նորովի` գնա մեռի, արի չ՛սիրեմ
22.05.2023 | 07:54

Էս ամեն ինչը շատ հեռուն գնացող նպատակ ու վտանգավոր միտում ունի:

Կենդանի հայ տղան, երիտասարդը, զինվորը տեսնում է, որ կյանքը Հայրենիքի ու Ազգի համար տված Տղայի մորը իշխանությունը անողոքաբար պատժում է:

Դա էլ մի կողմ, ժողովրդի մի ստվար զանգված էլ ողջունում, արդարացնում ու ծափահարում է իշխանության վարքագիծը, դա էլ քիչ է ամենավերջին հայհոյանքներով ու անեծքներով վիրավորում է զոհվածի մորը: Հերիք չի, որ 18 տարեկան պատանուն մենակ թողեցին թշնամու դեմ` իշխանությունով ու յուր անվերապահ աջակցողներով, հիմա էլ ծնողին են մենակ թողել... թողելը փառք է, մի բան էլ բզկտում են:

Հլը իշխանությունը մի կողմ, այն ժամանակավոր է ու հնարավոր է անտարբեր, ազգուրաց կամ հիշաչար լինի, բա սեփական ժողովրդի ռեակցիա՞ն, որի զավակն ես: ... Զինվորը չի նայում օրվա իշխանությանը, ինքն իշխանությանը չի պատկանում ու նրա համար չի պայքարում, այլ պատկանում է իր ժողովրդին ու պայքարում իր Հայրենիքի անվտանգության համար: ՈՒ էդ ժողովրդի համար ինքը պիտի հարկն եղած ժամանակ կյանքը տա, իսկ հետո էդ ժողովուրդը վշտից ու ցավից թեկուզ ասենք իրեն կորցրած ու խենթացած մորը անարգի, հագուկապը կամ շարժուձևը քննարկի ու ծաղրի, ճիշտ սգալու ինչ-որ իմաստուն գիտահետազոտական վեհ դասեր տա:

Անմահացած զինվորին ու նրա ծնողին հարվածելով` ուղիղ խփում են կենդանի կանգնած զինվորի թիկունքին ու սրտին:

Գնա մեռի, արի չ՛սիրեմ:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ